|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 հոկտեմբերի 2020 թվականի N 133 |
ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 28-ի 104-Ն որոշմամբ հաստատված և 2019 թվականի դեկտեմբերի 13-ի N 190-Ն որոշմամբ հաստատված հավելվածները, հաշվի առնելով Կոտայքի մարզպետարանից 2020 թվականի սեպտեմբերի 29-ին ստացված գրությունը. 1. Հրազդան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 13-ի «Հրազդան համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 190-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 10.07.01 ծրագրի «հուղարկավորության նպաստներ» /4726/ հոդվածով նախատեսված ծախսերից 300000 /երեք հարյուր հազար/ դրամ գումար հատկացնել Արցախյան ազատամարտում զոհվածի ընտանիքին յուրաքանչյուր զոհվածի հուղարկավորությունը կազմակերպելու համար: 2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսականբաժնինկատարելունշված գումարի վճարումը: 3. Սույնորոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:
|
Կողմ -9 ԱՌԱՔԵԼՅԱՆ ՆՎԵՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎՈԼՈԴՅԱ ԶԱՔԱՐՅԱՆ ՄԵԼՍԻԿ ԼԵՎՈՆՅԱՆ ՍԱՍՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԽԱՉԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ ՌՈՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ ՀՈՎԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|