Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 121
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 72
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՄՅԱՍՆԻԿ ԿՈՍՏԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ 0.00187 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

         Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 42 կետի,Հայաստանի Հանրապետության  հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, հիմքընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն և N1920-Ն որոշումները, Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի Հրազդանի համայնքի գլխավոր հատակագծի փոփոխության վերաբերյալ 2017 թվականի հունիսի 07-ի N78 դրական եզրակացությունը, հիմք ընդունելով «Հայ Ջրմուղ Կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը.

1.Հրազդան քաղաքի վարչական սահմաններում գտնվող՝  Մարշալ Բաղրամյան թաղամաս 105/15 հասցեում «Հայ Ջրմուղ Կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N2545543, տրված՝ 2007թվականի դեկտեմբերի 25-ին) բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.00187հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը  փոփոխել էներգետիկայի, տրանսպորտի,  կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ կոմունալ ենթակառուցվածքների, իր նպատակային  գործունեությունն   իրականացնելու   համար:
 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԱՄ ԴԱՆԻԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՄՅԱՍՆԻԿ ԿՈՍՏԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner