Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Հրազդան համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 14-ի «Հրազդանի համայնքապետարանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և բյուջետային հիմնարկների հաստիքների օպտիմալացման մասին» N124 որոշման, հիմք ընդունելով նշված համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և բյուջետային հիմնարկների տնօրենների առաջարկությունները. 1.Հրազդան համայնքի ավագանու 2016 թվականի հուլիսի 14-ի «Հրազդանի համայնքապետարանի ենթակայության մշակութային և սպորտային հիմնարկների հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը և կանոնադրությունները հաստատելու մասին» N53 որոշման N1, 3, 4 հավելվածները հաստատել նոր խմբագրությամբ՝ համաձայն 1, 3, 4 հավելվածների: 2.Ուժը կորցրած ճանաչել 2016 թվականի հուլիսի 14-ի «Հրազդանի համայնքապետարանի ենթակայության մշակութային և սպորտային հիմնարկների հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը և կանոնադրությունները հաստատելու մասին» N53 որոշման N1, 3, 4 հավելվածները: |