Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի զ) ենթակետով և 25-րդ հոդվածի 2-րդ կետով. 1.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Հրազդան համայնքի ենթակայության <<Հրազդանի համայնքային կոմունալ տնտեսություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն): 2.Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով: 3.Լուծարման հանձաժողովին` 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտել Կազմակերպության լուծարման գործընթացը և 20-օրյա ժամկետում լուծարումից հետո մնացած գույքը հանձնել Հրազդանի համայնքապետարանին: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |