Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի, Հրազդան համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 20-ի «Հրազդան համայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 175-Ն որոշմամբ հաստատված բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից կատարել հետևյալ հատկացումները` 1.Ծախսային մաս` Հրազդան համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել՝ 1) 4000.0 հազար դրամ 1 բաժնի 1 խմբի 1 դասի 51 ծրագրի «Էներգետիկ ծառայություններ» /4212/ հոդվածին էլեկտրաէներգիայի գումարը վճարելու համար: 2) 4000.0 հազար դրամ 10 բաժնի 07 խմբի 01 դասի 54 ծրագրի «Այլ նպաստներ» /4729/ հոդվածին անապահով բնակչությանը նպաստներ հատկացնելու նպատակով: |