Այսօր: Երեքշաբթի, 21 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 129
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 75
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՄՅԱՍՆԻԿ ԿՈՍՏԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ 2,88357 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

         Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 42 կետի,Հայաստանի Հանրապետության  հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, հիմքընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն և N1920-Ն որոշումները, Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի Հրազդանի համայնքի գլխավոր հատակագծի փոփոխության վերաբերյալ 2017 թվականի հունիսի 06-ի N75 դրական եզրակացությունը, հիմք ընդունելով «Հայ Ջրմուղ Կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը.

1.Հրազդան քաղաքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն համարվող՝ Երկաթգծի կայարանամերձ տարածք  15 հասցեում գտնվող «Հայ ՋրմուղԿոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից օգտագործվող  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերության 2,88357հա   մակերեսով հողամասի  նպատակային նշանակությունը  փոփոխել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ կոմունալ ենթակառուցվածքների, իր նպատակային   գործունեությունն    իրականացնելու          համար:
 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԱՄ ԴԱՆԻԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՄՅԱՍՆԻԿ ԿՈՍՏԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner