Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 42 կետի, Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 7-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի, հիմքընդունելով Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն և N1920-Ն որոշումները, Համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ Հրազդան համայնքի գլխավոր հատակագծում առանձին հողամասի նպատակային և/կամ գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ, 2019 թվականի օգոստոսի 26-ի N 1/փ- 63 դրական եզրակացությունը, «Ռեպ Քառ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2019 թվականի հունվարի 17-ի դիմումը. 1.Հրազդան քաղաքի վարչական սահմաններում գտնվող՝ Հարավային թաղամասում «Ռեպ Քառ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 16012019-07-0032, գաղտնաբառ՝ 5AYPMEAHAA8H) գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրերից 0.60516 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսականից փոփոխել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ էներգետիկայի, 1.0 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան կառուցելու նպատակով: 2.«Ռեպ Քառ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ եռամսյա ժամկետում համայնքային բյուջե վճարել 0.60516 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքի տարբերությունը: |