Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 37-րդ հոդվածի 1-ին մասի.
1.Հաստատել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի 2018 թվականի կառուցվածքը՝ համաձայն N 1 հավելվածի: 2.Հաստատել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի 2018 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի: 3. Ուժը կորցրած ճանաչել Հրազդան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 15-ի «Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 117 որոշումը: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
|