Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 42 կետի,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, հիմքընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն և N1920-Ն որոշումները, Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի Հրազդանի համայնքի գլխավոր հատակագծի փոփոխության վերաբերյալ 2017 թվականի հունիսի 09-ի N80 դրական եզրակացությունը, հիմք ընդունելով «Հայ Ջրմուղ Կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը. 1.Հրազդան քաղաքի վարչական սահմաններում գտնվող՝ Միկրոշրջան թաղամասի 6-րդ փողոցի 1-ին նրբանցք 19/2 հասցեում «Հայ Ջրմուղ Կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N2545544, տրված՝ 2007 թվականի դեկտեմբերի 25-ին) բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.00191հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ կոմունալ ենթակառուցվածքների, իր նպատակային գործունեությունն իրականացնելու համար:
|