Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի. 1.Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 58 հասցեում գտնվող սպորտ դպրոցի շենքից (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0452-0010-001) 50 քառակուսի մետր մակերեսով տարածքը մեկ տարի ժամկետով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել Դավիթ Խաչիկի Հակոբյանին կիդորյու կարատեի դասընթացներ անցկացնելու համար: 2.Վարձավճարի չափը յուրաքանչյուր ամսվա համար սահմանել 15.000 (տասնհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |