Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 1-ի N186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջի. 1. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 1831-Ն որոշմամբ՝ քարտեզագրման անճշտության հետևանքով, որպես քաղաքացիների սեփականություն փոխանցված, Հրազդան քաղաքի Վանատուր Նորակառույց թաղամաս, Պուրակային փողոց, 3-րդ նրբանցք 9 հասցեում գտնվող 600.0քմ մակերեսով (ծածկագիր՝ 0548-0023) և Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամաս 333/2 հասցեում գտնվող 420.0 քմ մակերեսով (ծածկագիր՝ 0164-0159) հողամասերը ճանաչել Հրազդան համայնքի սեփականություն։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:
|