Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի. 1.Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 13-րդ փողոցի թիվ 16/1 հասցեում գտնվող նախադպրոցական հիմնարկի շենքից (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0513-0002-001) 50 քառակուսի մետր մակերեսով տարածքը մեկ տարի ժամկետով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել Շահեն Կարենի Աբաղյանին մարմնամարզության դասընթացներ անցկացնելու համար: 2.Վարձավճարի չափը յուրաքանչյուր ամսվա համար սահմանել 15.000 (տասնհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |