Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով. 1. Հրազդան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 13-ի «Հրազդանի համայնքապետարանի «Մշակույթի կենտրոն» բյուջետային հիմնարկի հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N173 որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման N1 հավելվածի: 2.Հրազդան համայնքի ավագանու 2016 թվականի հուլիսի 14-ի «Հրազդանի համայնքապետարանի ենթակայության Մշակույթի կենտրոնի հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը և կանոնադրությունը հաստատելու մասին» N55 որոշման հավելված N2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման N2 հավելվածի: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |