Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 123
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 157-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳԵՂԱՄ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ,ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2017 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԶԵՂՉԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ  հոդվածի 1-ին մասի  19-րդ , 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերի, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ղեկավարի  առաջարկությունը.

 

1.Հրազդանի համայնքապետարանի  ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող մեկ երեխայի 2017 թվականի ամսական վարձավճարների չափը սահմանել 4400/չորս հազար չորս հարյուր/ դրամ:
2.Սահմանել երեխայի բացակայության դեպքում վճարի վերահաշվարկի և տեղի պահպանման պայմանները՝
ա) երեխայի հիվանդության, բուժման, արգելափուլի դեպքերում.
բ ) ծնողի հիվանդության, գործուղման արձակուրդի դեպքերում. 
գ) ամռան շրջանում ոչ ավելի քան 75 օր, անկախ ծնողի արձակուրդի տևողությունից կամ անկախ ծնողի կամքից հաստատության հարկադիր պարապուրդի տևողության դեպքերում:
3. Սահմանել վարձավճարի զեղչ 50%-ի չափով՝
1) միևնույն ընտանիքից երկու և երեք երեխաների հաճախելու դեպքում  2-րդ և 3-րդ երեխաների համար.
2) բազմազավակ / չորս և ավել անչափահաս / ընտանիքների երեխաների համար.
3) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար
4) դատարանի վճռով ծնողներից  մեկին անգործունակ ճանաչված ընտանիքի երեխաների համար.
5) նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցների երեխաների համար:
4.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արվեստի և երաժշտական դպրոցներ հաճախող երեխաների 2017 թվականի ուսումնական տարվա ամսական վարձավճարների չափը սահմանել.
1) երաժշտական և պարարվեստի բաժնում- 3000/երեք հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ.
2) նկարչական բաժնում – 2000 / երկու հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ.
3) թատերական բաժնում -1000 / մեկ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ
5. Սահմանել վարձավճարի զեղչ 50%-ի չափով ՝
1) բազմազավակ / չորս և ավելի մինչև 18 տարեկան / ընտանիքների երեխաների համար.
2) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար.
6. Երկկողմանի ծնողազուրկ երեխաները ազատվում են վարձավճարից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԱՄ ԴԱՆԻԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՂԱՄ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner