Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 99
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 15
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՌՈԲԵՐՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԾԱԽՍԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2019 թվականի դեկտեմբերին աշխատակազմի աշխատակից Կարեն Պողոսյանը և «Աղբահանություն և սանմաքրում» հիմնարկի աշխատակից Մանվել Պողոսյանը գործուղվել էին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա համայնքին նվիրաբերվող մեքենաների նկատմամբ համայնքի իրավունքները գրանցելու և Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու համար: Սակայն Մոսկվայում ոչ ճիշտ իրականացված գործարքի արդյունքում մեքենաների /KAMAZ մակնիշի ED-405B (KAMAZ-65115-62) աղ-ավազ ցանող և KAMAZ մակնիշի 43253 KO-440-7 աղբատար/ նկատմամբ գրանցվել են Մանվել և Կարեն Պողոսյանների սեփականության իրավունքները, ինչի հետևանքով վերջինների մոտ առաջացել են հարկային պարտավորություններ (ավելացված արժեքի հարկ Հայաստանի Հանրապետություն ներմուծումից), մասնավորոպես Կարեն Պողոսյանի մոտ 1728000 դրամ, իսկ Մանվել Պողոսյանի մոտ 416200 դրամ:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով.

1.Փոխհատուցել Մանվել Պողոսյանի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված (անդորրագիր՝ 200211065677027, 11.02.2020թ) 416200 /չորս հարյուր տասնվեց հազար երկու հարյուր/ դրամը:
2.Փոխհատուցել Կարեն Պողոսյանի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված (անդորրագիր՝ 200211064932027, 11.02.2020թ./ 1728000 /մեկ միլիոն յոթ հարյուր քսանութ հազար/ դրամը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈԲԵՐՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner