Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 28-րդ կետերով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածով. 1.Հրազդանի համայնքապետարանի <<Աղբահանություն և սանմաքրում>> հիմնարկը վերանվանել <<Կոմունալ տնտեսություն, աղբահանություն և սանմաքրում>> հիմնարկի: 2.Հրազդան համայնքի ավագանու 2016 թվականի հուլիսի 14-ի <<Հրազդանի համայնքապետարանի ենթակայության <<Աղբահանություն և սանմաքրում>> բյուջետային հիմնարկի հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը և կանոնադրությունը հաստատելու մասին>> N 58 որոշման 2-րդ հավելվածը հաստատել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման հավելված 1-ի: 3.Հաստատել Հրազդանի համայնքապետարանի <<Կոմունալ տնտեսություն, աղբահանություն և սանմաքրում>> հիմնարկի 2020 թվականի հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն սույն որոշման հավելված 2-ի: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ին: |