Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 37-րդ հոդվածի 1-ին մասի.
1.Հաստատել Հրազդանի համայնքապետարանի «Մշակույթի կենտրոն» բյուջետային հիմնարկի 2018 թվականի հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն հավելվածի: 2.Ուժը կորցրած ճանաչել Հրազդան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 15-ի «Հրազդանի համայնքապետարանի ենթակայության մշակույթի կենտրոնի հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 121 որոշումը: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |