Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 56
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 463
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 ապրիլի 2024 թվականի N 463

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՋՐԱՎԱԶԱՆԻ, ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑԻ ԵՎ ՊԱՐՍՊԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնով, հիմք ընդունելով 2023 թվականի փետրվարի 6-ին «Հաբշին նախագիծ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված տեխնիկական եզրակացությունը, ԱՁ Աշոտ Հակոբյանի կողմից չափագրված շինությունների հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման 2023BFZPPT ծածկագիրը և Արմեն Թորոսյանի լիազորված անձ Խաչիկ Թորոսյանի 2024 թվականի փետրվարի 16-ի դիմումը.

1.Օրինական ճանաչել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Արմեն Խաչատուրի Թորոսյանի կողմից Հրազդան քաղաքի Վանատուր թաղամաս թիվ 440/1-440/2 հասցեում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 18032015-07-0048, գաղտնաբառ՝ SBIBBAMAEJJN) բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված հետևյալ շինությունները․ 1) 66.64քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը` օրինականացման վճարը սահմանել 131 300 (մեկ հարյուր երեսունմեկ հազար երեք հարյուր) դրամ, 2) 27.76քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը` օրինականացման վճարը սահմանել 54 700 (հիսունչորս հազար յոթ հարյուր) դրամ, 3) 227.86քմ արտաքին մակերեսով ջրավազանը` օրինականացման վճարը սահմանել 448 700 ( չորս հարյուր քառասունութ հազար յոթ հարյուր) դրամ, 4) 1.55քմ արտաքին մակերեսով սանհանգույցը` օրինականացման վճարը սահմանել 3 100 (երեք հազար մեկ հարյուր) դրամ, 5) 30.66քմ մակերեսով պարիսպը` օրինականացման վճարը սահմանել 60 400 (վաթսուն հազար չորս հարյուր) դրամ և վճարել Հրազդան համայնքի բյուջեի թիվ 900125001504 գանձապետական հաշվին:
2.Կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
3.Որոշման կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին:
4.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված գումարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner