|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 դեկտեմբերի 2020 թվականի N 178 |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով 2019 թվականի դեկտեմբերի 13-ի N 190-Ն որոշմամբ հաստատված հավելվածը. 1. Հրազդան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 13-ի «Հրազդան համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 190-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 10.07.01 ծրագրի «Այլ նպաստներ բյուջեից» /4729/ հոդվածով նախատեսված ծախսերից որպես աջակցություն գումար հատկացնել հետևյալ անձանց. 1) 2600000 /երկու միլիոն վեց հարյուր հազար/ դրամ գումար հատկացնել Արցախյան ազատամարտում վիրավորումստացած անձանց՝ յուրաքանչյուրին 50000 /հիսուն հազար/ դրամ` համաձայն N 1 հավելվածի, 2) 1200000 /մեկ միլիոն երկու հարյուր հազար/ դրամ գումար հատկացնել անհայտ կորածների ընտանիքներին` յուրաքանչյուրին 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ` համաձայն N 2 հավելվածի: 2. Աջակցությունը տրավադրվում է վիրավոր անձանց կամ վերջիններիս կողմից ներկայացված անձը հաստատող փաստաթղթերի և վիրավորումը հաստատող բժշկական փաստաթղթերի ներկայացման դեպքում: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |
Կողմ -9 ԱՌԱՔԵԼՅԱՆ ՆՎԵՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎՈԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՐԻԿ ԼԵՎՈՆՅԱՆ ՍԱՍՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԽԱՉԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ ՌՈՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ ՀՈՎԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|