Ղեկավարվելով «Գույքահարկի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և Կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N920-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով, հիմք ընդունելով Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 27 շենքի 8 բնակարանի բնակիչ Արտակ Գասպարյանի 2020 թվականի հոկտեմբերի 28-ի N Կ-968, Միկրոշրջան թաղամասի 252 շենքի 21 բնակարանի բնակիչ Կարեն Խոջիկյանի 2020 թվականի հոկտեմբերի 5-ի Կ-923, Կոտայքի մարզի Քաղսի համայնքի 6-րդ փողոցի 38 տան բնակիչ Կարեն Հովհաննիսյանի 2020 թվականի նոյեմբերի 2-ի NԿ-974 դիմումները. 1.Հրազդանի համայնքապետարանի 900125001215 հաշվեհամարին որպես փոխադրամիջոցի համար գույքահարկ վճարված գումարից հետ վերադարձնել վաճառքից հետո առաջացած գերավճարի չափով Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 27 շենքի 8 բնակարանի բնակիչ Արտակ Գասպարյանին 2842/երկու հազար ութ հարյուր քառասուներկու/ դրամ գումար, Միկրոշրջան թաղամասի 252 շենքի 21 բնակարանի բնակիչ Կարեն Խոջիկյանին 9492/ինը հազար չորս հարյուր իննսուներկու /դրամ գումար, Կոտայքի մարզի Քաղսի համայնքի 6-րդ փողոցի 38 տան բնակիչ Կարեն Հովհաննիսյանին 10600/տասը հազար վեց հարյուր/ դրամ գումար : 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |