Համաձայն Հարկային Օրենսգրքի 252-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N920-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի, հիմք ընդունելով Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի 474 տան բնակիչ Աղվան Ռաֆայելյանի 2020 թվականի դեկտեմբերի 12-ի N Կ-1089 դիմումը, Վանատուր թաղամասի 516 տան բնակիչ Հայկ Սարգսյանի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի N Կ-1141 դիմումը. 1.Հրազդանի համայնքապետարանի 900125001215 հաշվեհամարին որպես փոխադրամիջոցի համար գույքահարկ վճարված գումարից հետ վերադարձնել վաճառքից հետո առաջացած գերավճարի չափով Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի 474 տան բնակիչ Աղվան Ռաֆայելյանին 8950 /ութ հազար ինը հարյուր հիսուն/ դրամ, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի 516 տան բնակիչ Հայկ Սարգսյանին 5354/հինգ հազար երեք հարյուր հիսունչորս/դրամ: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |