Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,Կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն և 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1597-Ն որոշումներով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14 3 -րդ հոդվածի 9-րդ մասով. 1.Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտա 97/4 հասցեում գտնվող 0.013հա մակերեսով /կադաստրային ծածկագիր՝ 0164-0088/ ջրային նպատակային նշանակության հողամասինպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |