|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 հոկտեմբերի 2020 թվականի N 139 |
ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ենթակայության արվեստի և երաժշտական դպրոցներ, մշակութային և սպորտային հաստատություններ հաճախող երեխաների տեղական վճարները ուսումնասիրելու և զեղչելու նպատակով ստեղծված հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 06-ի թիվ 6 արձանագրությունը. 1. Նվազեցնել Հրազդան համայնքի ենթակայության արվեստի և երաժշտական դպրոցներ, մշակութային և սպորտային հաստատություններ հաճախող երեխաների տեղական վճարները 50 %-ի չափով սեպտեմբեր ամսվա համար: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |
Կողմ -9 ԱՌԱՔԵԼՅԱՆ ՆՎԵՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎՈԼՈԴՅԱ ԶԱՔԱՐՅԱՆ ՄԵԼՍԻԿ ԼԵՎՈՆՅԱՆ ՍԱՍՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԽԱՉԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ ՌՈՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ ՀՈՎԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|