|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 հոկտեմբերի 2025 թվականի N 1247 |
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ, ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի № 964 ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏԻ 1-ԻՆ ԵՆԹԱԿԵՏՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով,«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 09-ի № 158 որոշումը. 1. Հրազդանի համայնքապետարանի «Հուղարկավորությունների կազմակերպման, գերեզմանատների, հուշարձանների պահպանման և շահագործման» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել համայնքի սեփականություն հանդիսացող ՄԱԶ 490343-390 մակնիշի 626 LL 70 պետական համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցը /նույնականացման համարը՝ (VIN)Y3M490343J0000080/ : 2.Ուժը կորցրած ճանաչել Հրազդան համայնքի ղեկավրի 2018 թվականի նոյեմբերի 26-ի «Հրազդանի համայնքապետարանի «Աղբահանություն և սանմաքրում» բյուջետային հիմնարկին գույք տրամադրելու մասին» № 964 որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը։ 3․Հրազդանի համայնքապետարանի «Կոմունալ տնտեսություն» հիմնարկին ամրացված 40 հատ մետաղյա աղբամանները անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել Հրազդանի համայնքապետարանի «Հուղարկավորությունների կազմակերպման, գերեզմանատների, հուշարձանների պահպանման և շահագործման» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։ 4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|