Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով. 1. Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 42 շենքի 29.38 քառակուսի մետր մակերեսով N32 բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N29122020-07-0087, տրված` 29.12.2020 թվականին) անհատույց օտարել գույքը տիրապետող (արխիվային տեղեկանք N 1373, տրված՝ 16.11.2020 թվականին) Աիդա Նիկոլայի Գրիգորյանին (ծնված` 22.07.1957 թվականին, անձնագիր` AT0293142, տրված` 30.10.2019 թվականին, 049-ի կողմից): 2. Համասեփականատեր ճանաչել Աիդա Նիկոլայի Գրիգորյանի որդուն՝ Արման Ռաֆիկի Գրիգորյանին: 3. Սահմանել,որ սեփականության իրավունքի գրանցման պահից 5 տարվա ընթացքում գույքն օտարելու դեպքում անհրաժեշտ է Հրազդանի համայնքապետարանի համաձայնությունը: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |