Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 147-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 դեկտեմբերի 2020 թվականի N 147-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, 12-րդ և 14-րդ հոդվածներով, <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> օրենքի 14-րդ հոդվածով, <<Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին>> օրենքի 10-րդ հոդվածով և Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 49-րդ կետով.

1. Սահմանել Հրազդան համայնքի տեղական տուրքերի և վճարների 2021 թվականի դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշմամբ սահմանված թույլտվությունների տրամադրումը, գործողությունների կատարումը կամ ծառայությունների մատուցումը կարող է մերժվել, եթե`
  1) չեն ներկայացվել օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը.
  2) տեղական տուրքի կամ վճարի համար սահմանված վճարումը կատարված չէ.
  3) թույլտվություն կամ ծառայությունների մատուցում հայցող անձն ունի ժամկետանց պարտավորություններ համայնքի նկատմամբ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ին:


Կողմ -8

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎՈԼՈԴՅԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՐԻԿ

ԼԵՎՈՆՅԱՆ ՍԱՍՈՒՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԽԱՉԻԿ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ՌՈՄԻԿ

ՊՈՂՈՍՅԱՆ ՀՈՎԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(169.00 Կբ) Հավելված
(17.30 Կբ) Տեղեկանք-հիմնավորում
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner