Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 118
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 118


Զեկ. ԳԵՂԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդհոդվածի 1-ին մասի 21-րդ կետով.

1. Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Սահմանադրության հրապարակի թիվ 1 հասցեում գտնվող վարչական շենքի 1-ին հարկի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական՝ N2149466, տրված՝ 12 ապրիլի 2006 թվականին) 325,6 քառակուսի մետր մակերեսով տարածքը 2 (երկու) տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրել Կոտայքի մարզի Քաղսի գյուղի 1-ին փողոցի 3 տան բնակիչ Համբարձում Խուրշուդյանին (անհատ ձեռնարկատեր)։
2. Վարձավճարի չափը առաջին 12 ամիսների համար սահմանել 50.000 (հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ յուրաքանչյուր ամսվա համար, իսկ հետագա յուրաքանչյուր ամիսների համար 80.000 (ութսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՂԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner