Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն, սեպտեմբերի 28-ի թիվ 1831-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշումներով, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման N 1 հավելվածի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով Ռիմա Եղիազարյանի 2022 թվականի հոկտեմբերի 25-ի դիմումը, Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված «Աշոտ Հակոբյան Գուրգենի» ԱՁ-ի կողմից չափագրված և տրված շինության, դրա սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման 2023MRQF4U ծածկագիրը, Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի 2025 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 93 մասնագիտական եզրակացությունը.
1.Հրազդան համայնքին պատկանող Հրազդան քաղաքում գտնվող 07-001-0448-0001 ծածկագրով գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Կենտրոն թաղամաս, 94/14 (ծածկագիր` 0701172PGBM8)։
2.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 98 շենքի թիվ 44 բնակարանի բնակիչ Ռիմա Եղիազարյանի կողմից ինքնակամ կառուցված Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամաս 94/14 հասցեում գտնվող 36.31քմ արտաքին մակերեսով հասարակական նպատակային նշանակության առևտրի սրահը ճանաչել օրինական:
3.Հրազդան համայնքին պատկանող Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամաս 94/14 հասցեում գտնվող 36.3քմ ընդհանուր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից փոփոխել հասարակական կառուցապատման:
4.Առևտրի սրահը և դրանով զբաղեցված 36.3քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը գրանցել որպես Հրազդան համայնքի սեփականություն:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: