Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 104
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 132
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 132


Զեկ. ՊԵՏԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով.

1.Թույլատրել մրցութային կարգով վարձակալության  իրավունքով օգտագործման տրամադրել  Հրազդան  համայնքին  սեփականության իրավունքով պատկանող
1)Ներքին Աղբյուրակ թաղամասում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության  5.79389հա մակերեսով, երրորդ կարգի, անջրդի  վարելահողը ՝ 58 000 (հիսունութ հազար) դրամ մեկնարկային վարձավճարով, 10 (տասը) տարի ժամկետով (կադաստրային ծածկագիր 07-001-0780-0002): 
2)Վանատուր թաղամասում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության  արոտավայրերից 7.37786 հա մակերեսով հողամասը ՝ 26 000 (մեկ քսանվեց հազար) դրամ մեկնարկային վարձավճարով, 10(տասը) տարի ժամկետով (կադաստրային ծածկագիր 07-001-0983-0026):            
3)Հարավային թաղամասում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության  արոտավայրերից 3.43992 հա մակերեսով հողամասը ՝ 69 000 (վաթսունինը հազար) դրամ մեկնարկային վարձավճարով, 1(մեկ) տարի ժամկետով (կադաստրային ծածկագիր 07-001-0855-0274):                       
2.Մրցույթի   մասնակցության   մուտքի   վճարը   սահմանել   2000 (երկու հազար)դրամ:
3.Մրցույթի  մեկ քայլի  չափը
 սահմանել  մեկնարկային  գնի   5 % - ի չափով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner