Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 178
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 11-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 փետրվարի 2021 թվականի N 11-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 148-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածով.

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզների և արտադպրոցական դաստիարակության հաստատությունների կողմից 2021 թվականին մատուցվող ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափերը և կիրառվող արտոնությունները հաստատելու մասին» N 148-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, և արվեստի դպրոցներ) ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը յուրաքանչյուր ամսվա համար սահմանել 3000 (երեք հազար) դրամ, բացառությամբ նկարչական բաժին հաճախողների` 2000 (երկու հազար) դրամ, և թատերական բաժին հաճախողների` 1000 ( մեկ հազար) դրամ:»:
2) Որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) միևնույն ընտանիքից երկու և ավելի երեխաների հաճախելու դեպքում` երկրորդ և հաջորդ երեխաների համար,»:
3) Որոշման 4-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5) հաշմանդամության 1-ին կամ 2-րդ կարգ ունեցող ծնողների երեխաների համար:»:
4) Որոշման 5-րդ կետի «(երաժշտական և արվեստի դպրոցներ)» բառերը հանել:
5) Որոշման 5-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3) հաշմանդամության 1-ին կամ 2-րդ կարգ ունեցող ծնողների երեխաների համար,»:
6) Որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզների և արտադպրոցական դաստիարակության հաստատությունների կողմից մատուցվող ծառայություններից օգտվողների համար սահմանել արտոնություն` տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե`
1) երեխան երկկողմանի ծնողազուրկ է,
2) երեխայի ծնողը զոհվել է Արցախյան պատերազմում:»:
2. Որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով. «6) ասեղնագործության, տիկնիկագործության և նկարչության խմբի համար` 3000 (երեք հազար) դրամ:»:
3. Որոշման 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով. «4) դատարանի վճռով ծնողներից մեկին անգործունակ ճանաչված ընտանիքների երեխաների համար:»:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -9

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՆՎԵՐ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎՈԼՈԴՅԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՐԻԿ

ԶԱՔԱՐՅԱՆ ՄԵԼՍԻԿ

ԶԱՔԱՐՅԱՆ ՆՎԵՐ

ԼԵՎՈՆՅԱՆ ՍԱՍՈՒՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ

ՊՈՂՈՍՅԱՆ ՀՈՎԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(21.49 Կբ) Տեղեկանք-հիմնավորում
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner