Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 178
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 178


Զեկ. ԱՐԵՎԻԿ ԵՓՐԵՄՅԱՆ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով 2019 թվականի դեկտեմբերի 13-ի N 190-Ն որոշմամբ հաստատված հավելվածը.

1. Հրազդան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 13-ի «Հրազդան համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 190-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 10.07.01 ծրագրի «Այլ նպաստներ բյուջեից» /4729/ հոդվածով նախատեսված ծախսերից որպես աջակցություն գումար հատկացնել հետևյալ անձանց.
1) 2600000 /երկու միլիոն վեց հարյուր հազար/ դրամ գումար հատկացնել Արցախյան ազատամարտում վիրավորումստացած անձանց՝ յուրաքանչյուրին 50000 /հիսուն հազար/ դրամ` համաձայն N 1 հավելվածի,
2) 1200000 /մեկ միլիոն երկու հարյուր հազար/ դրամ գումար հատկացնել անհայտ կորածների ընտանիքներին` յուրաքանչյուրին 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ` համաձայն N 2 հավելվածի:
2. Աջակցությունը տրավադրվում է վիրավոր անձանց կամ վերջիններիս կողմից ներկայացված անձը հաստատող փաստաթղթերի և վիրավորումը հաստատող բժշկական փաստաթղթերի ներկայացման դեպքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԵՎԻԿ ԵՓՐԵՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner