Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 130
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 84
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 84


Զեկ. ԳԵՂԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով.

1. Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքերի պետական գրանցման վկայական N11072018-07-0067, տրված՝ 11.07.2018 թվականին) Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 4-րդ փողոցի 20/3 հասցեում գտնվող մշակույթի կենտրոնի շենքից 753,05 քմ մակերեսով տարածքը 25 տարի ժամկետով օգտագործման իրավունքով տրամադրել «ՀՈՎԻԿ ԱՎԱԳՅԱՆ ԺՈՐԱՅԻ» անհատ ձեռնարկատիրոջը (պետական հաշվառման համար՝ 85.1156293, ՀՎՀՀ՝ 40595153)՝ մասնաշենքի վրա 20.000.000 (քսան միլիոն) դրամ գումարի չափով կապիտալ ծախսեր կատարելու պայմանով:
2. Սահմանել, որ մասնաշենքը կարող է օգտագործվել միայն կրթական և (կամ) մարզամշակութային նպատակներով:
3. Կապիտալ ծախսերը կատարել հետևյալ պայմաններով.
1) մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը կատարել 5.000.000 (հինգ միլիոն) դրամ գումարի չափով կապիտալ ծախսեր,
2) մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը կատարել 5.000.000 (հինգ միլիոն) դրամ գումարի չափով կապիտալ ծախսեր,
3) մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը կատարել 5.000.000 (հինգ միլիոն) դրամ գումարի չափով կապիտալ ծախսեր,
4) մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը կատարել 5.000.000 (հինգ միլիոն) դրամ գումարի չափով կապիտալ ծախսեր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՂԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner