Այսօր: Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 98
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 161
 

Զեկ. ԳԱՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հաշվի առնելով, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 37 շենքի 57 բնակարանի բնակիչ` Արմեն Թարվերդի Բագրատյանին սեփականության իրավունքով պատկանող «Մերսեդես» մակնիշի 36 FL 389 համարանիշի ավտոմեքենան 2019 թվականի հունիսի 04-ին Երևան քաղաքի Եղբայրության փողոց 16-րդ շենք 34-րդ բնակարանի բակից խաբեությամբ հափշտակել են և ըստ էության Արմեն Թարվերդյանը 2019 թվականի հունիսի 04-ից չի տիրապետել վերը նշված գույքին, որը հիմնավորվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2024 թվականի փետրվարի 27-ի օրինական ուժի մեջ մտած դատավճռով (ԵԴ/0626/01/21), ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով օրենսդրի կողմից սահմանվել է իրավակարգավորում, որի համաձայն` փոխադրամիջոցի գույքահարկից ազատվում են հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցի մասով գույքահարկից, թեև սույն իրավակարգավորումը տարածվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարված հանցագործությունների հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման գործընթացի վրա, սակայն օրենսդիրը սահմանել է տվյալ դեպքերի մասով  իրավակարգավորում փոխադրամիջոցի գույքահարկից ազատման վերաբերյալ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2025 թվականի սեպտեմբերի 09-ի N 01/05/08548-2025 գրությունը.

1. Արմեն Թարվերդի Բագրատյանին սեփականության իրավունքով պատկանող, վերջինիս տիրապետումից դուրս գտնվող «Մերսեդես» մակնիշի 36 FL 389 համարանիշի ավտոմեքենայի գույքահարկի գծով սահմանել արտոնություն՝ ազատելով մինչև ապառքի վճարման օրվա դրությամբ առկա հարկային պարտավորությունների հաշվարկված տույժի վճարումից և ազատված գույքահարկ վճարողի փոխարեն Հրազդան համայնքի բյուջեից կատարել վճարում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner