Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածով. 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզների և արտադպրոցական դաստիարակության հաստատությունների կողմից 2021 թվականին մատուցվող ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափերը և կիրառվող արտոնությունները հաստատելու մասին» N 148-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները. 1) Որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, և արվեստի դպրոցներ) ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը յուրաքանչյուր ամսվա համար սահմանել 3000 (երեք հազար) դրամ, բացառությամբ նկարչական բաժին հաճախողների` 2000 (երկու հազար) դրամ, և թատերական բաժին հաճախողների` 1000 ( մեկ հազար) դրամ:»: 2) Որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) միևնույն ընտանիքից երկու և ավելի երեխաների հաճախելու դեպքում` երկրորդ և հաջորդ երեխաների համար,»: 3) Որոշման 4-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5) հաշմանդամության 1-ին կամ 2-րդ կարգ ունեցող ծնողների երեխաների համար:»: 4) Որոշման 5-րդ կետի «(երաժշտական և արվեստի դպրոցներ)» բառերը հանել: 5) Որոշման 5-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3) հաշմանդամության 1-ին կամ 2-րդ կարգ ունեցող ծնողների երեխաների համար,»: 6) Որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզների և արտադպրոցական դաստիարակության հաստատությունների կողմից մատուցվող ծառայություններից օգտվողների համար սահմանել արտոնություն` տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե` 1) երեխան երկկողմանի ծնողազուրկ է, 2) երեխայի ծնողը զոհվել է Արցախյան պատերազմում:»: 2. Որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով. «6) ասեղնագործության, տիկնիկագործության և նկարչության խմբի համար` 3000 (երեք հազար) դրամ:»: 3. Որոշման 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով. «4) դատարանի վճռով ծնողներից մեկին անգործունակ ճանաչված ընտանիքների երեխաների համար:»: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |