Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24- րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով և հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի դասվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Մանվել Մկրտիչի Համբարձումյանի (ծնված` 1957 թվականի հոկտեմբերի 15-ին, քաղաք Հրազդան Մյասնիկյան փողոց 30 տան բնակիչ) 2025 թվականի հոկտեմբերի 06-ի դիմումը, <<Գեոլենդ>> ՍՊԸ կողմից չափագրված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագիծը.
1.Վերականգնել Մանվել Մկրտիչի Համբարձումյանին պատկանող Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Մյասնիկյան փողոց 30 հասցեում գտնվող բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասի (ծածկագիր 07-001-0658-0016) և դրա վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շինությունների նկատմամբ` սեփականության իրավունքը:
2.Հողամասի սահմանները որոշվում են <<ԳԵՈԼԵՆԴ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից չափագրված և Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով:
3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի միավորված մարզերի ստորաբաժանմանը` գրանցել քաղաքացի Մանվել Մկրտիչի Համբարձումյանի սեփականության իրավունքներն ամրագրված հողամասի, բնակելի տան նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: