Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն, սեպտեմբերի 28-ի թիվ 1831-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշումներով հաստատված կարգերով, հիմք ընդունելով Ներսես Ասատրյանի 2023 թվականի օգոստոսի 11-ի դիմումը, Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված «Աշոտ Հակոբյան Գուրգենի» ԱՁ-ի կողմից չափագրված և տրված շինության, դրա սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր` 20239YGWSB), Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի 2025 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 89 մասնագիտական եզրակացությունը.
1.Հրազդան համայնքին պատկանող Հրազդան քաղաքում գտնվող 07-001-0442-0055 ծածկագրով գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Կենտրոն թաղամաս, 13/14 (ծածկագիր` 07011JHTKZ4Y):
2.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 13 շենքի թիվ 22 բնակարանի բնակիչ Ներսես Ասատրյանի կողմից ինքնակամ կառուցված Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամաս 13/14 հասցեում գտնվող 43.7քմ արտաքին մակերեսով բնակելի նշանակության ավտոտնակը ճանաչել օրինական:
3.Ավտոտնակը և դրա սպասարկման ու պահպանման համար նախատեսված 43.7քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը գրանցել որպես Հրազդան համայնքի սեփականություն:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: