Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա: Ոստիկանության Հրազդանի բաժնի ՀՈԲ տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Ա. Գալեչյանի կողմից կազմված արձանագրության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում շրջայց իրականացնելիս ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են, որ Հրազդան քաղաքի Վ. Աղբյուրակ թաղամասի 2 տան բնակիչ Արթուր Վարդկեսի Դավթյանը ոչ սահմանված վայրում իրականացնում է փողոցային առևտուր վաճառելով միրգ` ինչն առաջացնում է վարչական պատասխանատվություն` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի հատկանիշներով` այն է ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով: Հարուցված վարչական վարույթի վերաբերյալ ծանուցված Արթուր Վարդկեսի Դավթյանը չի ներկայացել վարչական վարույթի գործի քննությանը, ուստի ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասով գործը քննվել է վերջինիս բացակայությամբ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները հաստատված է համարում, որ կատարվել է իրավախախտում, որի համար պատասխանատու է Արթուր Դավթյանը, սակայն թույլ տրված խախտումն ունի նվազ նշանակություն: Իրավախախտումը կրկնվելու դեպքում վարչական մարմինը ձեռնամուխ է լինելու վարչական ներգործության այլ միջոցներ կիրառելու: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն, այն է` եթե կատարված վարչական իրավախախտումը նվազ նշանակություն ունի, գործը վճռելու համար լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) կարող է խախտողին ազատել վարչական պատասխանատվությունից և բավարարվել բանավոր դիտողությամբ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 21-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ղեկավարին կից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող հանձնաժողովի 2024 թվականի ապրիլի 30-ի N 4 արձանագրությունը.
1. Արթուր Վարդկեսի Դավթյանին ազատել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 162-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվությունից և հայտարարել բանավոր դիտողություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Վարդկեսի Դավթյանին պատշաճ կարգով իրազեկելու հաջորդ օրը: