Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N920-Ն որոշման 1-ին կետով և հիմք ընդունելով Հրազդան քաղաքի Միքայելյան փողոցի 4 շենքի16 բնակարանի բնակիչ Խոսրով Հունանյանի 2021 թվականի հուլիսի 1-ի Կ-789 դիմումը 1.Հրազդանի համայնքապետարանի 900125001215 հաշվեհամարին որպես փոխադրամիջոցի գույքահարկ ավել վճարած 6894 /վեց հազար ութ հարյուր իննսունչորս/ դրամ գումարը հետ վճարել Հրազդան քաղաքի Միքայելյան փողոցի 4 շենքի 16 բնակարանի բնակիչ Խոսրով Հունանյանին: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |