Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ և 14-րդ կետերով, 14-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով, 16-րդ հոդվածով. 1. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզների (նախադպրոցական ուսումնական հաստատություններ) ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը յուրաքանչյուր ամսվա համար սահմանել 4400 (չորս հազար չորս հարյուր) դրամ: 2. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, և արվեստի դպրոցներ) ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը յուրաքանչյուր ամսվա համար սահմանել 3000 (երեք հազար) դրամ, իսկ նկարչական բաժնում` 2000 (երկու հազար) դրամ: 3. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության <<Վ. Զաքարյանի անվան երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն>> բյուջետային հիմնարկի ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը սահմանել. 1) թաեքվոնդո մարզաձևի համար` 4000 (չորս հազար) դրամ, 2) ձյուդո մարզաձևի համար` 2000 (երկու հազար) դրամ, 3) բռնցքամարտ մարզաձևի համար` 3000 (երեք հազար) դրամ, 4) բազկամարտ մարզաձևի համար` 2000 (երկու հազար) դրամ, 5) ծանրամարտ մարզաձևի համար` 3000 (երեք հազար) դրամ: 4. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար սահմանել արտոնություն` տեղական վճարի դրույքաչափը նվազեցնել 50 տոկոսի չափով հետևյալ դեպքերում. 1) միևնույն ընտանիքից երկու և երեք երեխաների հաճախելու դեպքում` երկրորդ և երրորդ երեխաների համար, 2) չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար, 3) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար, 4) դատարանի վճռով ծնողներից մեկին անգործունակ ճանաչված ընտանիքների երեխաների համար, 5) Արցախյան ազատամարտի մասնակիցների, հիվանդության և աշխատանքային հաշմանդամության կարգ ունեցող ծնողների երեխաների համար: 5. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական և արվեստի դպրոցներ) ծառայություններից օգտվողների համար սահմանել արտոնություն` տեղական վճարի դրույքաչափը նվազեցնել 50 տոկոսի չափով հետևյալ դեպքերում. 1) չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար, 2) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար, 3) Արցախյան ազատամարտի մասնակիցների, հիվանդության և աշխատանքային հաշմանդամության կարգ ունեցող ծնողների երեխաների համար : 6. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզների և արտադպրոցական դաստիարակության հաստատությունների կողմից մատուցվող ծառայություններից օգտվող երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար տեղական վճարի վճարումից ազատել: 7. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության <<Արտակ Ռաֆայելյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց>> բյուջետային հիմնարկ և <<Հրազդան համայնքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն>> բյուջետային հիմնարկ հաճախող երեխաների մարզումներն ու ուսուցումն իրականացնել անվճար: 8. Սույն որոշմամբ սահմանված արտոնությունները կկիրառվեն սույն որոշման 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով սահմանված ծառայություններից օգտվողների կողմից համապատասխան արտոնությունը հաստատող փաստաթղթերը ներկայացնելու դեպքում` փաստաթղթերը ներկայացնելուն հաջորդող ամսվա 1-ից: 9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ին: |