Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով Վրեժ Ալեքսանյանի 2020 թվականի սեպտեմբերի 03-ի դիմումը. 1. Ուղղակի վաճառքով օտարել Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Նոյեմբերյան փողոց 2/6 հասցեում գտնվող, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի 66 շենքի թիվ 16 բնակարանի բնակիչ Վրեժ Ալեքսանյանին սեփականության իրավունքով պատկանող, 44.0 քմ մակերեսով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը (սեփականության (օգտագործման) իրավունքի վկայական 1690308, տրված՝ 2005 թվականի մարտի 18-ին)՝ 84250 /ութսունչորս հազար երկու հարյուր հիսուն/ դրամ կադաստրային արժեքով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |