Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 1-ի N186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջի. 1. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 1831-Ն որոշմամբ՝ քարտեզագրման անճշտության հետևանքով, որպես քաղաքացիների սեփականություն փոխանցված Հրազդան քաղաքի Ջրառատ Նորակառույց թաղամաս 691/1 հասցեում գտնվող 933.4 քմ մակերեսով (ծածկագիր՝ 0153-0106) հողամասը ճանաչել Հրազդան համայնքի սեփականություն: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |