Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, 12-րդ և 14-րդ հոդվածներով, <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> օրենքի 14-րդ հոդվածով, <<Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին>> օրենքի 10-րդ հոդվածով և Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 49-րդ կետով. 1. Սահմանել Հրազդան համայնքի տեղական տուրքերի և վճարների 2021 թվականի դրույքաչափերը` համաձայն հավելվածի: 2. Սույն որոշմամբ սահմանված թույլտվությունների տրամադրումը, գործողությունների կատարումը կամ ծառայությունների մատուցումը կարող է մերժվել, եթե` 1) չեն ներկայացվել օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը. 2) տեղական տուրքի կամ վճարի համար սահմանված վճարումը կատարված չէ. 3) թույլտվություն կամ ծառայությունների մատուցում հայցող անձն ունի ժամկետանց պարտավորություններ համայնքի նկատմամբ: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ին: |