Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով. 1.Հաստատել Հրազդան համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 09-ի N 13 հերթական նիստի օրակարգը.
1)Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N 203 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,
2)Հրազդանի համայնքապետարանի «Հուղարկավորությունների կազմակերպման, գերեզմանատների, հուշարձանների պահպանման և շահագործման» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը գույք տրամադրելու և Հրազդան համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 19-ի № 155 որոշման 1-ին կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչելու մասին,
3)Հրազդան համայնքի սեփականություն համարվող գույքը վարձակալության հանձնելու մասին,
4)Դրամաշնորհային միջոցներ տրամադրելու մասին,
5)Փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություն սահմանելու մասին,
6)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2025 թվականի օգոստոսի 15-ի N 133 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,
7)Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին,
8)Կադաստրային քարտեզում հայտնաբերված անճշտության ուղղում կատարելու և համայնքային սեփականություն ճանաչելու մասին,
9)Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասերը ոչ մրցութային կարգով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին,
10)Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N 205 և 2025 թվականի օգոստոսի 15-ի N 135 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին,
11)Հրազդան համայնքի հաշվեկշռից նախադպրոցական ուսումնական հաստատությունների հաշվեկշիռներին գումարներ փոխանցելու մասին,
12)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 10-ի N 108 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,
13)Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2025 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի ընթացքի վերաբերյալ հաղորդում ներկայացնելու մասին,
14)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N 220-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,
15)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2025 թվականի 8-րդ նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |