Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ենթակայության արվեստի և երաժշտական դպրոցներ, մշակութային և սպորտային հաստատություններ հաճախող երեխաների տեղական վճարները ուսումնասիրելու և զեղչելու նպատակով ստեղծված հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 06-ի թիվ 6 արձանագրությունը. 1. Նվազեցնել Հրազդան համայնքի ենթակայության արվեստի և երաժշտական դպրոցներ, մշակութային և սպորտային հաստատություններ հաճախող երեխաների տեղական վճարները 50 %-ի չափով սեպտեմբեր ամսվա համար: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |