|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 դեկտեմբերի 2020 թվականի N 163 |
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով. 1.Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N2550538, տրված՝ 2008 թվականի ապրիլի 17-ին) Կենտրոն թաղամասի 51 հասցեում գտնվող թիվ 14-րդ չգործող մանկապարտեզի շենքից 153,14 քառակուսի մետր մակերեսով երկրորդ հարկը 3 (երեք) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել <<Միուդա Փանոսյան Վարազի>> անհատ ձեռնարկատիրոջը: 2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը վերանորոգվելու է <<Միուդա Փանոսյան Վարազի>>անհատ ձեռնարկատիրոջ միջոցներով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |
Կողմ -8 ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎՈԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՐԻԿ ԼԵՎՈՆՅԱՆ ՍԱՍՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԽԱՉԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ ՌՈՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ ՀՈՎԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|