Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2025 թվականի սեպտեմբերի 26-ի №01/08/09197-2025 գրությունը և «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ ընկերության 2025 թվականի սեպտեմբերի 23-ի № 01/0923 գրությունը․ 1. Ֆինանսական կայունության, ծրագրի շարունակականության և ընդլայնման ապահովման նպատակով «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ ընկերությանը դրամաշնորհային տեսքով տրամադրել 25 000 000 /քսանհինգ միլիոն/ ՀՀ դրամի չափով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |