Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի «ը» ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով «ԷԴԳԱՐ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 2025 թվականի փետրվարի 17-ի դիմումը և «ԷԴԳԱՐ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2025 թվականի հունվարի 8-ին տրամադրված օգտակար հանածոների արդյունահանման N ՇԱԹ-29/760 թույլտվությունը. 1.Ոչ մրցութային կարգով վարձակալության իրավունքով «ԷԴԳԱՐ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը օգտագործման տրամադրել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 06062025-07-0028, գաղտնաբառ՝ 2ZGZQSGQUQ1G) Հրազդան համայնքի քաղաք Հրազդան 7 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության ընդերքի օգտագործման համար տրամադրված 1.41418հա մակերեսով հողամասը՝ 120 000 (մեկ հարյուր քսան հազար) դրամ տարեկան վարձավճարով, 20 (քսան) տարի ժամկետով՝ բազալտի արդյունահանման նպատակով: 2.Ոչ մրցութային կարգով վարձակալության իրավունքով «ԷԴԳԱՐ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը օգտագործման տրամադրել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 06062025-07-0192, գաղտնաբառ՝ XUVWRAC7HGBU) Հրազդան համայնքի քաղաք Հրազդան 8 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության ընդերքի օգտագործման համար տրամադրված 3.66899 հա մակերեսով հողամասը՝ 300 000 (երեք հարյուր հազար) դրամ տարեկան վարձավճարով, 20 (քսան) տարի ժամկետով՝ բազալտի արդյունահանման նպատակով: 3.Ոչ մրցութային կարգով վարձակալության իրավունքով «ԷԴԳԱՐ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը օգտագործման տրամադրել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 08042025-07-0143, գաղտնաբառ՝ 7BYYAYQSFGDS) Հրազդան համայնքի քաղաք Հրազդան 9 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության ընդերքի օգտագործման համար տրամադրված 1.96746հա մակերեսով հողամասը՝ 160 000 (մեկ հարյուր վաթսուն հազար) դրամ տարեկան վարձավճարով, 20 (քսան) տարի ժամկետով՝ բազալտի արդյունահանման նպատակով: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |