Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Գոհար Ոսկանյանի լիազորված անձ Վահե Սաղաթելյանի 2025 թվականի սեպտեմբերի 23-ի դիմումը.
1. Երևան քաղաքի Նոր Նորքի, Բ․Մուրադյան փողոցի 1 շենքի թիվ 9 բնակարանի բնակիչ Գոհար Արտավազդի Ոսկանյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2294100, տրված՝ 2006 թվականի նոյեմբերի 30-ին) Հրազդան քաղաքի «Աղբյուրակ» այգեգործական զանգված հասցեում գտնվող հողամասին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Վերին Աղբյուրակ այգեգործական զանգվածի 1-ին փողոց, 22 (ծածկագիր՝ 07011R8KM63Q)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: