Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 149-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 149-Ն


Զեկ. ՌՈԲԵՐՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐՈՒՄ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՈՎԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ԱՐԺԵՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, 16-րդ հոդվածով, <<Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին>> օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով և Կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1910-Ն որոշման 1-ին կետի է) ենթակետով հաստատված 7-րդ հավելվածով՝

1. Հրազդան համայնքի վարչական տարածքում գործող համայնքային գերեզմանատներում վճարովի հիմունքներով հատկացվող հողատարածքի արժեքը սահմանել 5000 (հինգ հազար) դրամ մեկ քառակուսի մետրի համար:
2. Հրազդան համայնքի վարչական տարածքում գործող համայնքային գերեզմանատներում հուղարկավորությունների կազմակերպման ընթացքում գերեզմանոցների տեղհատկացման և չափագրությունների ծառայության վճարը սահմանել 3000 (երեք հազար) դրամ:
3. Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների և վերջիններիս հետ բնակվող ընտանիքի անդամների հուղարկավորությունների դեպքում սույն որոշմամբ սահմանված վճարները գանձման ենթակա չեն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈԲԵՐՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.63 Կբ) Տեղեկանք-հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner