Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով,հիմք ընդունելով 2020 թվականի դեկտեմբերի 14-ի N 176-Ն որոշմամբ հաստատված հավելվածը. 1. Հրազդան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 14-ի «Հրազդան համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 176-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 10.07.01 ծրագրի «Այլ նպաստներ բյուջեից» /4729/ հոդվածով նախատեսված ծախսերից որպես աջակցություն գումար հատկացնել հետևյալ անձանց. 1. 450000 /չորս հարյուր հիսուն հազար/ դրամ գումար հատկացնել Արցախյան ազատամարտում վիրավորում ստացած անձանց՝յուրաքանչյուրին 50000 /հիսուն հազար/ դրամ` համաձայն հավելվածի: 2. Աջակցությունը տրամադրվում է վիրավոր անձանց կամ վերջիններիս կողմից ներկայացված անձը հաստատող փաստաթղթերի և վիրավորումը հաստատող բժշկական փաստաթղթերի ներկայացման դեպքում: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |